ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրո-2024-ում Բելինգեմի սկանդալային ժեստի վերաբերյալ
Անգլիայի հավաքականի աստղային կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը չի պատժվի Սլովակիայի դեմ խաղում (2:1) գոլ խփելուց հետո ենթադրաբար անպարկեշտ ժեստ ցուցադրելու համար:
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Մեթ Լոուն։
Լրագրողի խոսքով՝ ՈւԵՖԱ-ն չի պատժի կիսապաշտպանին՝ հանդիպման վերջին վայրկյաններին խփած գոլից հետո աճուկի հատվածում ձեռքի շարժում կատարելու համար։
Հիշեցնենք, որ Բելինգեմը հանդիպման հաշիվը հավասարեցրեց 94-րդ րոպեին և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Խաղի հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում հեղինակեց Հարի Քեյնը։ Քառորդ եզրափակիչում Գարեթ Սաութգեյթի սաները կհանդիպեն Շվեյցարիայի ընտրանուն։