ru24.pro
World News
Июль
2024

Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ Շիրակի մարզի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնը նոր խաղահրապարակ ունի (տեսանյութ)

0

Շիրակի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնի սաներն այսուհետ օրն ու ժամանանցն ավելի հետաքրքիր կազմակերպելու նոր հնարավորություն են ստացել․ կենտրոնը նոր խաղահրապարակ ունի։

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կենտրոնի բակը բարեկարգվել է ու կարուսելներով համալրվել։ Բացի այդ, սաների համար ստեղծվել են պայմաններ նաև ավազաթերապիա անցկացնելու համար։

«Գագիկ Ծառուկյանի ու Ծառուկյան ընտանիքի համար Գյումրին միշտ առանձնահատուկ կարոևրություն ու նշանակություն է ունեցել, և երեխաների հետ կապված հիմնախնդիրները միշտ եղել են պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում», - նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ այս ծրագիրը բացարձակ առաջնահերթություն էր, քանի որ այս հաստատությունում գյումրեցիներից բացի նաև Արցախից տեղահանված բազմաթիվ երեխաներ են բնակվում։

Մանրամասները՝ տեսանյութում։