ru24.pro
World News
Июль
2024

Ի՞նչը այն չենք անում, որ ԼՂ-ի մասին մեր զեկույցները չեն հասնում միջազգային իրավապաշտպան պատվիրակությունների սրտին. Արցախի ՄԻՊ

0

Ինչի մասին այստեղ խոսվում էր, իրապես դրանք արտահայվել են նաև իմ, որպես Արցախի ՄԻՊ-ի,  զեկույցների մեջ: Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ի՞նչն է պատճառը, որ մեր ու ձեր կողմից արված աշխատանքը չի արտահայտվում ՄԱԿ-ի կողմից ուղարկված պատվիրակության զեկույցներում, ԵԽ-ի մարդու իրավունքների  հանձնակատարի զեկույցներում: Ի՞նչը այն չենք անում, չի հասնում այդ այսպես կոչված իրավապաշտպան պատվիրակությունների սրտին, հոգուն մտքին»,- ասաց նա:

Ստեփանյանը նաև հարց ուղղեց, թե որն է լինելու Արցախում տեղի ունեցած ցեղասպանության փաստի արձանագրման հաջորդ քայլը:

«Մենք ի վերջո պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, թե ոչ»,- ասաց նա: