ru24.pro
World News
Июнь
2024

Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 43-ամյա տղամարդ

0

Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճյան 24 շենքի բակից: Ոստիկաններն ու պարեկները մուտքերից մեկում ու դրսում հայտնաբերել են արնանման հետքեր:

Վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Դավիթ Շախբազյանն է՝ Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն»: