ru24.pro
World News
Июнь
2024

Մասիս քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «Jeep»-ը. վերջինը կողաշրջվել է

0

Այսօր՝ հունիսի 29-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆրանկոֆոնիայի բուլվարի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Գևորգ Արզումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Սեդրակ Ամիլյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Jeep»-ը կողաշրջվել է, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի փաստով մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: