ru24.pro
World News
Июнь
2024

Լոռու նախկին մարզպետը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

0

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ հունիսի 26-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Խաչատրյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ 2024-ի հունվարի 4-ին ազատվել էր պաշտոնից։ Մինչ այդ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 8-ին հրաժարվել էր մանդատից։