Փաշինյանը մի օր կարող է ասել՝ ստիպված ենք մտնել Միութենական պետություն, այլ ճար չկա, որ Հայաստանը մնա․ Թևան Պողոսյան (տեսանյութ)
Փաշինյանը մի օր կարող է ասել՝ ստիպված ենք մտնել Միութենական պետություն, այլ ճար չկա, որ Հայաստանը մնա:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը․
«Սա հավանական սցենար է, դատելով այն ամենից, որ այսօր կատարվում է, իրար կողք դնելով փաստերը։ Ինչու՞ ենք մտածում, որ իրականում Հայաստանում հակառուսական բան է կատարվում։ Այդպես միայն երևում է։
Ռուսաստանը կու՞յր է, փնովում են իրեն, բայց նախարարների ու մարզպետների ազգականները նույն Ռուսաստանում մեծ գումարներ են աշխատում։ Տեսնելով, թե ինչպես է Մոսկվան արձագանքում Վրաստանում և Ուկրաինայում կատարվողին, կարող եմ ենթադրել, որ Հայաստանի հետ դեռ պայմանավորվածություններ ունի, որ պիտի կատարվեն։
Հունիսի 12-ի դեպքերի մասին Մոսկվան ոչինչ չասեց։ Եթե Հայաստանը հակառուսական լիներ, պատկերացնու՞մ եք, թե ինչ կաներ, օրինակ, Զախարովան։ Տեսնում ենք, որ Մարիային ասել են՝ ձայնդ կտրիր»,- նշել է Պողոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․