ru24.pro
World News
Июнь
2024

«Փաշինյանը «ջրեց» փաստաթղթավորված հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը. բանավոր պայմանավորվածությունն Ալիևն օգտագործեց պատերազմի նախապատրաստության համար». Տ. Աբրահամյան

0

Ադրբեջանը, կարծում եմ, հրադադարի ռեժիմի խախտումներով, դրանում հայկական կողմին ուղղված մեղադրանքներով, փորձում է «հիշեցնել» Հայաստանին ստանձնած պարտավորությունների մասին, որն այս փուլում ենթադրում է հաջորդիվ 4 գյուղերի հանձնում: Խոսքը Տիգրանաշեն (Արարատի մարզ), Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար (Տավուշ) գյուղերի մասին է: Ադրբեջանը գտնում է, որ պետք է շտապի, քանի դեռ Հայաստանում որևէ քաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել և իր պլանները հարթ ձևով ընթանում են: Փաշինյանական իշխանությունը դրա համար պարարտ հող է նախապատրաստում և, բնականաբար, Ադրբեջանն անընդհատ շտապեցնելու է՝ հասնելու իր հիմնական նպատակին: