ru24.pro
World News
Июнь
2024

Սարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունի․ ՔԿ

0

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը՝ ավելի քան 9 ամիս տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո, ռազմական գործողություն սկսեց Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության դեմ: Մեծ ու փոքր արցախցիների հանդեպ գործած խոշտանգումներից, կատարված սպանություններից հետո Ադրբեջանն անցավ բնակչության բռնի տեղահանմանն ու Արցախի էթնիկ զտմանը։ Այս ցեղասպանական քաղաքականության արդյունքում 120 հազարից ավելի արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Անցյալ տարվա սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո Արցախում մնացել էր մի քանի հայ, որոնք չէին ցանկացել դուրս գալ հայրենիքից:

Շատերի մասին ստույգ տեղեկություն չկար, բայց հայտնի էր, որ Արցախում մնացածների մեջ էր  հանրապետության  Կրթության նախարարությունում և Շուշիի քաղաքապետարանում աշխատած Սարգիս Գալստյանը։

Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախում 7 ամիս մնալուց հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ վերադարձել է Հայաստան, նրանց Գորիսից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման էին ենթարկել։ Այնուհետև Սարգիս Գալստյանը կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, իսկ նրա կնոջը ազատ էին արձակել։ Տևական ժամանակ մամուլում որևէ տեղեկություն չկար ոչ Գալստյան ընտանիքի, և ոչ հարուցված քրեական գործի ու նախաքննության մասին:

168.am-ն այսօր Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է Սարգիս Գալստյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ ունի՞։

«Այդ վարույթով դեռևս նախաքննություն է ընթանում, այսինքն՝ գործն ավարտված չէ»,- պատասխանեց նա։

Ինչ վերաբերում է Սարգիս Գալստյանի կնոջը, ապա ՔԿ խոսնակը փոխանցեց՝ նա մեղադրյալի կարգավիճակ չունի։