ru24.pro
World News
Июнь
2024

Իսկական տոն՝ ավտոսերների համար. իր մասշտաբներով աննախադեպ Armenian Auto Show միջազգային ցուցահանդես-համաժողովը կկայանա հունիսի 21-23-ը (տեսանյութ)

0

Հունիսի 21-ից 23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Armenian Auto Show 2024-ը, որը միջազգային ավտոցուցահանդես-համաժողով է և  աննախադեպ է իր ծավալով, բովանդակությամբ և ներկայացվածության առումով։

Ցուցահանդեսը կկազմակերպվի Prom Expo և Armenia Travel ընկերությունների նախաձեռնությամբ:

Armenian Auto Show միջազգային ցուցահանդես-համաժողովի նպատակն է նպաստել փոխադրամիջոցների և տրանսպորտային ոլորտի ներկայացվածության ու հասանելիության բարձրացմանը Հայաստանում։

Այն երեք օր շարունակ մեկ հարկի տակ կհավաքի ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչների։ Ցուցահանդեսում կներկայացվեն ավելի քան 50 կազմակերպություններ, այդ թվում մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ էկոլոգիապես մաքուր ու մատչելի էլեկտրոմոբիլներից մինչև հզոր բեռնատարներ, ավտոսպասարկման, ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ։

Տեղի կունենա աշխարահռչակ ավտոմակնիշների նոր մոդելների շնորհանդես։

Armenian Auto Show-ն նաև նպատակ ունի ծառայել որպես հարթակ, որի միջոցով շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան հանդես գալ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և տրանսպորտի շահագործման պայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնություններով։

Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա նաև համաժողով, որին հրավիրված են բազմաթիվ արտերկրյա փորձագետներ, ՀՀ կառավարության անդամներ, ավտոմոբիլային ինդուստրիայի բարձրաստիճան ներկայացուցիչեր և նույնիսկ ավտոռալիի պրոֆեսիոնալ վարորդներ, որոնք իրենց մտահաղացումներն ու փորձը կկիսեն մասնակիցների հետ։

Բազմաթիվ արդիական այլ հարցերի թվում ՀՀ կառավարության, փորձագետների և մասնավոր բիզնեսի մասնակցությամբ կքննարկվեն ՀՀ-ում էլեկտրոմոբիլների քանակի ավելացմանը խոչնդոտող խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումներ։  Համաժողովի օրակարգում են նաև Հայաստանում կանաչ ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող թեմաներ, դրանց թվում՝ Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման ցանցի ստեղծման ռազմավարության մշակումը։