ru24.pro
World News
Июнь
2024

ԱՄՆ դեսպանատունն աջակցում է իշխանությանը, քարտ բլանշ է տալիս, շարժման ծավալման հետ կարող է վերաբերմունքը փոխվել․ Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

0

ԱՄՆ դեսպանատունն աջակցում է իշխանությանը, քարտ բլանշ է տալիս, շարժման ծավալման հետ կարող է վերաբերմունքը փոխվել:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Վւգեն Հակոբյանը․

«Հունիսի 12-ի դեպքերից հետո ԱՄՆ դեսպանության հայտարարությունը հավասար չէր։ Առաջին հերթին մեսիջն ուղղված էր ցուցարարներին, որ չանցնեն սահմանադրական իրավունքներից այն կողմ։

Սա նշանակում է, որ ԱՄՆ դեսպանատունն աջակցում է իշխանություններին, քարտ բլանշ է տալիս իշխանություններին, որպեսզի, եթե իշխանությունների կարծիքով ցուցարարները սահմանադրական կարգին վտանգ սպառնան, իշխանությունները որոշակի գործողութուններ անեն։

Ռուսաստանը զգուշավոր քաղաքականություն է վարում Շարժման նկատմամբ։ Ավանդաբար Մոսկվան աշխատում է պահի իշխանության հետ, սակայն մինչև որոշակի կարմիր գիծ»,- նշել է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․