ru24.pro
World News
Июнь
2024

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենա է այրվել

0

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվում։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։ Պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից։