«Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձով նիստը չկայացավ
ԱԺ-ում քվորում չլինելու պատճառով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը չկայացավ։
Առնվազն 54 պատգամավոր պետք էր ներկայանա քվորում ապահովելու համար, սակայն գրանցվել է 34-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձով այսօր 18։30-ին ընդդիմությունը նիստ էր հրավիրել։
ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից ոչ մեկը նիստին չի ներկայացել: Օրենքով ևս 4 ժամ կա քվորում ապահովելու համար, բայց պարզ է, որ 4 ժամում ՔՊ դիրքորոշումը չի փոխվի։