Բարև, Երևան, հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, նա Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։
Նա X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար։ Իհարկե, սպասում եմ նաև համեղ տոլմայի և լավաշի»,-իր գրառման մեջ նշել է Ռիչարդ Վերման:
Բարև, Yerevan! Great to be in Armenia to advance key objectives in the U.S.-Armenia partnership to work towards a better future for our countries. Of course, I’m also looking forward to some delicious dolma and lavash along the way. @usembarmenia pic.twitter.com/THrBCxuyNW
— Richard R. Verma (@DepSecStateMR) June 17, 2024