ru24.pro
World News
Июнь
2024

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ նոր ավտոբուսները դեռ չեն հասել․ Ավինյան

0

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, համակարգի ներդրումը տեղի կունենա, երբ նոր ավտոբուսները գան և երթուղի մտնեն։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ  ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։

«Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»,- ասաց Ավինյանը՝ հանձնարարելով ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով:

«Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ մարտի 12-ին երկար և բուռն քննարկումներից հետո Երևանի ավագանու 32 անդամի կողմ և 2 դեմ ձայներով ընդունվեց մայրաքաղաքի տրանսպորտի սակագնի վերաբերյալ լրամշակված նախագիծը։