ru24.pro
World News
Июнь
2024

Ցուկերբերգը Հայրերի օրը նշել է նոր, 300 մլն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավի վրա (լուսանկարներ)

0

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հայրերի օրը նշել է իր նոր, 300 մլն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավի վրա: Ինչպես նշում է Daily Mail-ը, նրա հետ է եղել հայրը՝ Էդվարդ Ցուկերբերգը, որի 70-ամյակը ևս նշել են Launchpad կոչվող զբոսանավի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ միլիարդատերը Նիդեռլանդներում կառուցված 118 մ երկարությամբ զբոսանավն ինքն իրեն նվեր է արել 40-ամյակի կապակցությամբ:

Այն նախատեսված է առավելագույնը 26 հյուրի և 50 հոգանոց անձնակազմի համար: Զբոսանավում կան բոլոր հարմարությունները, այդ թվում՝ գեղեցկության սրահ, կինոթատրոն, ուղղաթիռ: Այն ունի նաև ուղեկցող նավ՝ 30 մլն դոլար արժողությամբ:

Bloomberg-ի տվյալների համաձայն՝ Ցուկերբերգն ունի 187 մլրդ դոլար: