Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր է ՀՀ քաղաքացիություն ունենալը․ Գայանե Ղարագյոզյան
0
Հունիսի 15-ից մեկնարկեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Շահառուներն արդեն կարող են լրացնել առցանց դիմումները՝ նախարարության կայքէջում, ծրագրի առաջին բաղադրիչի՝ բնակարանի, կառուցվող շենքից անհատական բնակարանի կամ սեփական տան շինարարության համար․ այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին ստորաբաժանումները համակարգող Գայանե Ղարագյոզյանը։ Առաջին փուլով ներկայացվում