ru24.pro
World News
Июнь
2024

«ՀԱՅԼԱՆՏ» ՍՊԸ-ն դիմել է խարդախության և փորձել է թաքցնել վաճառվող գույքի իրական գինը

0

Բլոգեր և խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պարբերաբար բողոքներ է ստանում «ՀԱՅԼԱՆՏ» ՍՊԸ-ի վերաբերալ, որը զբաղվում է բնակելի շինությունների կառուցմամբ և խոշոր կառուցապատող է Երևանի էլիտար՝ Վերին Անտառային թաղամասում։ Գևորգյանը գրել է, որ բազմաթիվ դիմումներին ի պատասխան հսկիչ գնում է արել նշված ընկերությունից և բախվել է օրենքը խախտելու առաջարկի՝ ընկերության տնօրենի կողմից:

«Քաղաքացիները մասնավորապես նշում են, որ կառուցապատողը, որն ըստ երևույթին բարձր հովանու ներքո է աշխատում, բնակարանների համար հայտարարում է այլ գին, իսկ վաճառքի պահին առաջարկում է գրանցել ավելի ցածր գին՝ գնորդներին դրդելով գումարի մի մասը վճարել կանխիկ տարբերակով անձամբ տնօրենին և որևէ կերպ չձևակերպել դա։ Երբ գնորդը հրաժարվում է շրջանցել օրենքը, կառուցապատողը, ինչ որ պատրվակով, մերժում է գործարքը»,- գրել է բլոգերը։

Արամ Գևորգյանի խոսքով, իրեն դիմող քաղաքացիների մոտ  տպավորություն է առաջացել, որ կառուցապատողը թաքցնում է հարկերը՝ դիմելով խարդախությունների։ Քաղաքացիները նաև տարակուսանք են հայտնել պետական մարմինների անգործությունից, քանի որ կասկած կա, որ սխեման վաղուց է կիրառվում և մեծ հավանականությամբ չի շրջանցել «ՀԱՅԼԱՆՏ» ընկերության վաճառած մի քանի տասնյակ բնակարանը։

Blognews.am  կայքը, որտեղ Գևորգյանն աշխատում է որպես խմբագիր այդ բողոքների հետքերով որոշել է «ՀԱՅԼԱՆՏ 5» շինությունից հսկիչ գնում կատարել։ Ընտրել են 190.000 դոլար արժողությամբ բնակարան, որից հետո զրուցել են «Հայլանտ»  ընկերության տնօրեն Գարուշ Ղազելյանի հետ:

«Նա առաջարկեց իրեն վճարել 3,000 ԱՄՆ դոլար որպես բեհ, ապա առաջարկեց բնակարանի գինը հիպոտեկային վարկով գնելու պարագայում, գրել 175.000 դոլար և մնացած 15.000 դոլարը փոխանցել առձեռն իրեն»։

Գևորգյանը Tert.am-ին տրամադրել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ մասնավորապես հնչում է հետևյալ արտահայտությունը․

«Գարուշ, ինչու՞ ես առաջարկում գումարը չձևակերպել, ինչու ես մեզ անօրինականության դաշտ ուղղորդում ու ստիպում քրեական հոդված խախտել»։  Գարուշ Ղազելյանը պատասխանում է․

«Ես լավ գիտեմ ինչու պետք չէ ձևակերպել»։

Գևորգյանը գրում է, որ զրույցի վերջում, երբ Ղազելյանին ասում են օրենքը խախտելու հետևանքների մասին և ներկայանում, Ղազելյանն ասում է, որ իրեն սխալ են հասկացել։ Արամ Գևորգյանը գրել է, որ պատրաստ է զրույցի ձայնագրությունը փոխանցել իրավապահներին և հուսով է, որ իրավապահներն այս հարցով կզբաղվեն։