ru24.pro
World News
Май
2024

Մարտակերտի քաղաքապետը կալանավորվել է

0

Դատարանը կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։

Ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և մանրամասներ հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից։ Ըստ այդմ նա կասկածվում է Փաստաթղթերի կեղծման, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության մեջ։