ru24.pro
World News
Май
2024

Արմեն Գրիգորյանին կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ արցախահայերը նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի․ Քրիստինե Վարդանյան (լուսանկար)

0

Ինչ կարելի է փաշինյանականին, արգելված է սովորական հային: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Երկիր օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արմեն Գրիգորյանին Արցախում տրված 070 կոդով անձնագիրը, որով նա նշանակվել է ԱԽՔ քարտուղար:

Արմեն Գրիգորյան փաշինյանական լինելու բերումով կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, իսկ 150,000 արցախահայեր նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի, չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն, անգամ չեն կարող ճամփորդել:

Այսպիսի արդարություն, եղբայրություն և հավասրարություն», - գրել է նա՝ կից հրապարակելով Արմեն Գրիգորյանի անձնագրի լուսանկարը:

Возможно, это изображение 1 человек, отрывной талон и текст