Մայիսի 26-ին ժամը 16:00-ին եկեք Հանրապետության հրապարակ․ իրական և հարատև խաղաղության մեր ասելիքը հաղթել է ձեր սրտերում․ այս հաղթանակը պետք է ամրագրել․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին
Մայիսի 26-ին ժամը 16:00-ին եկեք Հանրապետության հրապարակ․ իրական և հարատև խաղաղության մեր ասելիքը հաղթել է ձեր սրտերում․ այս հաղթանակը պետք է ամրագրել։
Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը ժողովրդին ուղղված իր կոչում։
«Մենք միասին ճանապարհ ենք անցել՝ բարդ, բայց դեպի հաղթանակ տանող։
Ամենատարբեր հարձակումներին և ստերին պատասխանել ենք համբերությամբ, վստահությամբ և ճշմարտությամբ։
Այս կիրակի՝ մայիսի 26-ին, ժամը 16:00-ին եկեք Հանրապետության հրապարակ։ Հաշտության, արդարության, ճշմարտության, հոգևոր Հայաստանի, իրական և հարատև խաղաղության մեր ասելիքը հաղթել է ձեր սրտերում։
Այս հաղթանակը պետք է ամրագրել։ Ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ։
Մենք միասին որոշում ունենք կայացնելու։ Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ։
Մայիսի 26-ին ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում կհանդիպենք»,-ասել է նա ։