ru24.pro
World News
Май
2024

Ինչպես Dreame ռոբոտ փոշեկուլի օգնությամբ պահպանել հատակի կատարյալ մաքրություն, երբ տանը նոր քայլել սովորող երեխա կա

0

Ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելի են մարդու առօրյայի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տանը իդեալական մաքրության և կարգուկանոնի պահպանման գործում: Երբ խոսքը վերաբերում է հատակի մաքրությանը, այն առավել կարևոր է դառնում, երբ տանը նոր քայլել սովորող կամ չոչ անող երեխա կա: Իսկ երբ դրան գումարվում է նաև ընտանի կենդանիների առկայությունը, հարցն առավել բարդանում է:

Այս պարագայում հուսալի և արդյունավետ օգնական է Dreame ռոբոտ փոշեկուլը, որն անթերի մաքրում է հատակը, ինչն անհնար է սովորական մաքրող միջոցների կիրառման դեպքում, քանի որ ստանդարտ միջոցները հուսալիորեն չեն պաշտպանում կեղտից և բակտերիաներից: Հենց այս պատճառով էլ Dreame ռոբոտ փոշեկուլներն այդքան պահանջված են ամբողջ աշխարհում:



Dreame ռոբոտ փոշեկուլները ներկայացված են նաև Հայաստանում և առաջարկում են տարբեր մոդելներ, որոնք հեշտ կիրառելի են և չեն խճճվում կենդանիների մազերի մեջ։ Ռոբոտ փոշեկուլները, որոնք առանձնանում են իրենց բարձր հզորությամբ, դիմացկունությամբ և մատչելի գնով, ունեն մաքրման 3 տեսակ՝ առանձին չոր, առանձին թաց և համակցված։ Դիմացկունության շնորհիվ փոշեկուլն օգնում է խնայել ժամանակը և մեկ լիցքավորմամբ ամբողջությամբ մաքրում է մինչև 200 քմ մակերեսով տարածք:

Բարձր ներծծողությունն օգնում է հեշտությամբ մաքրել ցանկացած կեղտ: Որոշ մոդելներ ունեն ինքնամաքրման և չորացման գործառույթ, ինչի շնորհիվ լվացվում և չորացվում են խոզանակները:

Բարձր հզորությամբ է աչքի ընկնում նաև Dreame ձեռքի փոշեկուլը, որը կօգնի հիանալի մաքրել հատակը։



Dreame ապրանքանիշին վստահում են հազարավոր գնորդներ ամբողջ աշխարհում, քանի որ այն առանձնանում է մի կողմից բարձր որակով, մյուս կողմից՝ մատչելի գնով։ Կարևոր առավելությունն այն է, որ դուք ժամանակ չեք կորցնի հատակի թաց մաքրման համար։ Երկու տեսակի փոշեկուլները հիանալի կմաքրեն գորգը, և ձեր երեխան ապահով ու մաքուր միջավայրում կլինի: 

Փոշեկուլի գործառույթների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել գործընկեր խանութներին`«Զիգզագ», VLV, «Վեստա», «ԷԼԴՈՐԱԴՈ», «Վեգա», «Դոմուս», NOUT.AM: