ru24.pro
World News
Май
2024

Ավստրիացի գինեգործը մառանում պատահաբար մամոնտի՝ 30,000-40,000 տարվա վաղեմության nսկnրներ է հայտնաբերել

0

Ավստրիայի Գոբելսբուրգ քաղաքից մի գինեգործ մառանում վերանորոգման աշխատանքների ժամանակ  բախվել է մամոնտի ոսկորներին։ Մասնագետները գնահատում են, որ մնացորդները 30,000-40,000 տարեկան են: Տղամարդը հայտնաբերման մասին հայտնել է Հուշարձանների դաշնային գրասենյակ, որից հետո Ավստրիայի գիտությունների ակադեմիայի հնագետները սկսել են պեղումները: Այս մասին գրում է Bild-ը:

Նախնական գնահատականներով՝ վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են առնվազն երեք նախապատմական մամոնտի մնացորդներ՝ սա դարձնելով վերջին հարյուր տարվա ամենանշանակալի գտածոներից մեկը։ Մամոնտի ոսկորների նման մեծ հավաքածուն հազվադեպ է պատահում, նշել է պեղումների տնօրեն Հաննա Փարոու Սուչոնը:

Գիտնականները ենթադրում են, որ այն վայրում, որտեղ հայտնաբերվել են ոսկորները, քարե դարի մարդիկ որսացել և սպանել են մամոնտներին: Կենդանիների մնացորդների ուսումնասիրությունը կարող է գիտնականներին նոր պատկերացումներ տալ ժամանակի որսորդական պրակտիկայի վերաբերյալ:

Հնագետների կողմից հետազոտվելուց հետո մամոնտի ոսկորները կտեղափոխվեն Վիեննայի բնական պատմության թանգարան՝ վերականգնման նպատակով։