ru24.pro
World News
Май
2024

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները

0

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պատանիների և երիտասարդների շրջանում սպորտն ավելի մասսայականացնելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը:

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփեցինք միջազգային մրցաշարը: Ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու համար այս անգամ շեշտը դրել էինք հատկապես թիմային մարզաձևերի վրա. բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս:

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները:

Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված մրցաշարը կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնվելու հեռանկարով:

Շնորհակալություն եմ հայտնում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչներին, շնորհավորում հաղթողներին և մրցանակակիրներին, մաղթում մարզական նոր նվաճումներ»,-գրել է նա: