ru24.pro
World News
Май
2024

Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան (տեսանյութ)

0

Իրանում համակարգի մեջ իրականում ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, եթե ցանկանում էին ապակայունացնել իրավիճակը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց պ.գ.թ. , «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:

«Իրանում կա հստակ Սահմանադրություն ու հոգևոր առաջնորդ ու այսպիսի քայլերով ոչ մի բանի չեն հասնի»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ օրակարգում դրած է Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունների բարելավումն է և հարցն այստեղ Պաղեստին պետության մեջ է, որն Իսրայելը չի ցանկանում ընդունել: ԱՄՆ-ն փորձում է իր դաշնակիցներին կապել իրար հետ ու Սաուդյան Արաբիան կդառնա դե յուրե ԱՄՆ-ի դաշնակիցն արդեն ու ուժային բալանսը Մերձավոր Արևելքում կտրուկ կփոխի տարածաշրջանը:

«Իրանում շահագրգռված չեն սկսել պատերազմ իրենց սահմանների մոտ: Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին: Ալիևն այդքան էլ գիժ չէ, որ ընդունի Իսրայելի աջակցությունը վերացնելու Իրանի ղեկավարությանը: Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր, բայց օգտագործել են Ադրբեջանի ենթակառուցվածքը, տարածքը»,- ընգծեց Սերգեյ Մելքոնյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին ու այս հունիս-հուլիս ժամանակահատվածը Ադրբեջանը կարող է օգտագործել և ուժ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նոր զիջումների գնա Հայաստանը:

«Գաղտնի բանակցությունների ժամանակ, որը Իրանը հաստատել է՝ Իրան-ԱՄՆ ֆորմատով քննարկում էին Մերձավոր Արևելքի անվտանգային համակարգը: ԱՄՆ-ն շահագրգռված չէ լինել լայնածավալ պատերազմում Իրանի դեմ, որպեսզի ինչ-որ Բենիամին Նեթանյահու մնա իշխանության»,- շեշտեց նա: