ru24.pro
World News
Май
2024

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը․ քննարկել են հայ-գերմանական հարաբերությունները

0

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը․ քննարկել են հայ-գերմանական հարաբերությունները։

Այս մասին ասվում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունում։

«Մայիսի 20-ին ընդունել եմ Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ:

Կարևորել եմ բարձր և բարձրագույն մակարդակով իրականացվող երկկողմ փոխայցելությունները և ընդգծել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Հանդիպմանը ներկայացրել եմ ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տնտեսական ոլորտի զանազանեցման քաղաքականությունը և էներգետիկայի ոլորտում իրականացվող փոխգործակցությունը:

Վերոնշյալի համատեքստում գերմանական կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և երկրի կայունությանն ու անվտանգությանը»,-ասված է հայտարարության մեջ: