ru24.pro
World News
Май
2024

Դժվարին այս պահին թույլ տվեք զորակցություն հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան

0

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է.

«Ձե՛րդ գերազանցություն,

Խոր կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների և նրանց ուղեկցող անձնակազմի զոհվելու գույժը:

Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը:

Դժվարին այս պահին թույլ տվեք, Ձե՛րդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն, մխիթարական խոսքեր և եղբայրական զորակցություն հայտնել Ձեզ, խորհրդարանի անդամներին և Իրանի բարեկամ ժողովրդին»:

The post Դժվարին այս պահին թույլ տվեք զորակցություն հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.