ru24.pro
World News
Май
2024

Չինաստանում կինը դանակով հարձակվել է դպրոցի աշակերտների վրա. 2 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել

0

Չինաստանի հարավային Ցզյանսի նահանգի տարրական դպրոցում դանակով հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 10-ը վիրավորվել է, հայտնում է ոստիկանությունը։

Հարձակվողը 45-ամյա մի կին է, որը զինված է եղել դանակով, նշում է BBC-ն:

Նա արդեն ձերբակալվել է, ոստիկանները պարզում են հարձակման դրդապատճառները:

«Դասղեկները բավականին ճիշտ են վարվել, անմիջապես ծնողական խմբում հրապարակել են երեխաների լուսանկարները՝ ասելով, որ երեխաները ապահով են, և որ իրենք արդեն կողպել են դռները՝ խնդրելով ծնողներին գալ և վերցնել նրանց», - պատմել է ծնողներից մեկը: