ru24.pro
World News
Май
2024

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝

- արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից,

- բացվող ներքին պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր,

- արտադրամասն ապահովված չէ սանհանգույցով:

Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ: