ru24.pro
World News
Май
2024

Գյումրիում սննդամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):

Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝

  • արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն.
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից.
  • բացվող ներքին պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր.
  • արտադրամասն ապահովված չէ սանհանգույցով:

Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ:

The post Գյումրիում սննդամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.