ru24.pro
World News
Май
2024

Բագրատ Սրբազանի ու աջակիցների Կիրանց մեկնող ավտոշարասյունն արդեն ճանապարհին է (տեսանյութ)

0

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ մեկնում է Կիրանց, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ավտոշարասյունն արդեն ճանապարհին է:

Այս պահին Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ: Անցակետից մինչև Կիրանց ընկած հատվածում ոստիկանական ուժեր են կենտրոնացված:

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից հետո կիրանցիները կրկին ճանապարհը փակել էին:

Ոստիկանական ուժերը երեկ ընդդիմադիր պատգամավորների և մշակութային մի շարք գործիչների արգելում էին մտնել Կիրանց:

Ընդդիմադիր պատգամավորներին այլընտրանքային ճանապարհով հաջողվեց հասնել գյուղ: Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

Տեսանյութն՝ այստեղ: