ru24.pro
World News
Май
2024

Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)

0

Ռոբերտ Քոչարյանը և ուրիշ ընդդիմադիր լիդերներ փորձում են նոր դեմքերով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել: Շարժումը վերածվել է քայլերթի, հասել Երևան և իր կուլմինացիան ապրել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը․

«Իրենք էլ են խոստովանում, որ իրենց շարժումը մարում է: Չկա օրակարգ, չկա բովանդակություն և նպատակը միայն իշխանության ձեռքբերումն է»,- նշեց մեր զրուցակիցը:

Բաքոյանը շեշտեց՝ նրանք ևս մեկ անգամ խաբեցին մարդկանց, ովքեր չէին կիսում իշխանության գաղափարները:

«Ռոբերտ Քոչարյանը և ուրիշ ընդդիմադիր լիդերներ փորձում են նոր դեմքերով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել: Մեր օրակարգում չկա այդ շարժման համար քննարկում կազմակերպելը՝ որևէ անհանգստություն ու մտահոգություն չկա»,- ասաց պատգամավորը:

Բաքոյանի խոսքով՝ այն ղեկավարները, ովքեր առաջնորդում են այս և նախորդ շարժումները, բազմիցս ապացուցել են, որ խաբում են մարդկանց:

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի խոսքերին այն մասին, որ ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ շարժմանը՝ Բաքոյանն ասաց.

«Պարոն Գալստանյանի ասածի մեջ ճշմարտություն գոյություն չունի: «Քաղաքացիական պայմանագրի» թիմը բավականին թիմային է»: 

Ընդդիմադիր խմբակցությունների կողմից իմպիչմենթ սկսելու գործընթացի մասին հարցին՝ Բաքոյանն ասաց, որ ինչ ուզում են, ապա թող դա էլ անեն․

«Մեզ հետաքրքիր չի, մեր օրակարգում նման հարց գոյություն չունի և չի կարող ունենալ»,- շեշտեց նա: