ru24.pro
World News
Май
2024

Ուկրաինական անօդաչուն ՌԴ-ում հարվածել է գնացքին. տեղի է ունեցել պայթյուն, ռելսերից դուրս է եկել 9 վագոն (տեսանյութ)

0

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում լույս մայիսի 14-ն անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վառելիք տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից ու բռնկվել։

«Ռուսական երկաթուղիներ»-ի տվյալներով՝ գիշերը «Կոտլուբան» կայարանի մոտ գնացքը ռելսերից դուրս է եկել «կողմնակի միջամտության պատճառով»։ Զոհեր և վիրավորներ չկան: Շտապօգնության ծառայությունները տեղում են։

Ինչպես հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը, գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Դրա հետևանքով վառելիքով երկու վագոն բռնկվել է, մեկն էլ պայթել է։ 

Ընդհանուր առմամբ ռելսերից դուրս է եկել գնացքի ինը վագոն։ Տեղում բռնկված հրդեհը տեղայնացվել է, սակայն այն դեռ ամբողջությամբ չի մարվել։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: