ru24.pro
World News
Май
2024

Ադրբեջանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել պետությունների միջև առկա ռшզմավարական գործընկերային հարաբերությունները

0

Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներու

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները։

Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակից։

Ուկրաինական կողմն ընդգծել է իր երկրի համար Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության կարևորությունը և շնորհակալություն հայտնել դրա համար։

Դրա հետ մեկտեղ մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։