Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Երևանի ավագանիում. ԿԸՀ
0
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
ԿԸՀ արձանագրությամբ՝ Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։
The post Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Երևանի ավագանիում. ԿԸՀ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.