ru24.pro
World News
Май
2024

Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն կլքի ՊՆ ղեկավարի պաշտոնը

0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում. նախորդ կառավարությունում Բելոուսովը եղել է առաջին փոխվարչապետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սերգեյ Շոյգուն կդառնա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Նիկոլայ Պատրուշևի փոխարեն. Կրեմլը խոստացել է ավելի ուշ հայտարարել Պատրուշևի նոր պաշտոնի մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Շոյգուի մասով նշել է, որ նա նաև կվերահսկի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը և կդառնա Ռազմարդյունաբերական համալիրի հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Պեսկովը ՌԴ ՊՆ-ում վերադասավորումները բացատրել է քաղաքացիական անձի նշանակման անհրաժեշտության մասին Պուտինի որոշմամբ:

Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը կշարունակի աշխատել իր պաշտոնում։

Բացի այդ, Պուտինն առաջարկել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակել Սերգեյ Լավրովին: Իրենց պաշտոններն են պահպանել նաև Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր ԲորտնիկովըԼ