ru24.pro
World News
Май
2024

ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր

0

ԱՄՆ-ը ներկայացված չի լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Ոչ, մենք նրա երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա»,- ասաց նա։ Սակայն նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե «արդյո՞ք Միացյալ Նահանգները կբոյկոտի երդմնակալությունը»։

Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հրավիրվել են մայիսի 7-ին կայանալիք ՌԴ նախագահի երդմնակալությանը։