ru24.pro
World News
Май
2024

Բեռլուսկոնիի նախկին կուսակիցը պատմել է՝ ինչպես է Պուտինը որսից հետո հանել եղջերուի սիրտը

0

Իտալիայի Սենատի նախկին անդամ Ֆաբրիցիո Չիչիտոն երկրի խոշորագույն թերթերից մեկին՝ Corriere della Sera-ին, պատմել է, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որսի ժամանակ սպանել երկու եղջերու, ապա դանակով կտրել-հանել սատկած կենդանու սիրտը և առաջարկել այն Սիլվիո Բեռլուսկոնիին՝ Իտալիայի նախկին վարչապետին, որն այդ ժամանակ Սենատի անդամ էր։

Չիչիտոն Իտալիայի խորհրդարանի վերին պալատում ներկայացնում էր Բեռլուսկոնիի Forza Italia կուսակցությունը։

Ըստ Չիչիտոյի, նախկին վարչապետն ինքն է պատմել Պուտինի արածի մասին։

«Վլադիմիրն ինձ ցույց տվեց դաժան բնավորությունը, որը ես նախկինում չէի պատկերացնում»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում Չիչիտոն:

Պատմությունը, ըստ Corriere della Sera-ի, տեղի է ունեցել 2013 թվականին Ռուսաստանում, որտեղ Բեռլուսկոնին հանգստանում էր Պուտինի ամառանոցում (որտեղ կոնկրետ, թերթը չի նշում):

«Պուտինն առաջարկեց որսի գնալ. երբ մենք անցնում էինք ձյան միջով, նա տեսավ երկու եղջերու։ Երկուսին էլ կրակելով՝ նա գոհունակությամբ նայեց ինձ և ասաց. «Այսօր ես քեզ հիանալի ուտելիք կառաջարկեմ»։ Դանակը ձեռքին՝ նա իջավ լանջով, որպեսզի մոտենա կենդանիներին։ Հետո նրանցից մեկի սիրտը հանեց։ Նրա ուղեկցորդներից մեկը հանեց փայտե սկուտեղ, տվեց ինձ ու վրան արնահոսող միս դրեց... Ես փսխեցի»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում Չիչիտոն։

La Stampa թերթը 2013 թվականին գրել էր Պուտինի ամառանոցում ձմեռային որսի դրվագի մասին։ Չիչիտոն հաստատել է, որ Բեռլուսկոնին անձամբ է իրեն պատմել որսի մասին։