Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի մասին հարցին։
«Մնաց մեկ շաբաթ՝ երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք։ Եթե վեց կամ յոթ միավոր վաստակենք, «Արսենալը» կհաղթի Պրեմիեր լիգան։
Հնարավոր չէ հասնել գոլերի տարբերությանը, մենք չենք կարող ոչ-ոքի խաղալ։ «Արսենալը» շատ լավ և հետևողական է խաղում։
Երեք խաղ կա․ հուսով եմ, որ մենք կհաղթենք առաջինում և երկրորդում ու կհասնենք երրորդին՝ մեր ձեռքը վերցնելով առաջնության ճակատագիրը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։