Երրորդ ռեյխի փոխֆյուրեր Հերման Գյորինգին պատկանած տանը 5 կմախք է հայտնաբերվել. Der Spiegel
Հնագետների խումբը ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներից մեկի՝ Ռայխսթագի նախագահ, Ադոլֆ Հիտլերի քաղաքական լիազոր, ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, «Գյորինգ» արդյունաբերական խոշորագույն կոնցեռնի տնօրեն Հերման Գյորինգին պատկանած տանը հինգ կմախք է հայտնաբերել։ Կիսաքանդ շենքը գտնվում է Լեհաստանում Հիտլերի «Գայլի որջ» նախկին շտաբի տեղում:Այս մասին գրում է Spiegel-ը։
Նշվում է, որ երբ հնագետները մոտ տասը սանտիմետր խորության վրա գտել են մարդու գանգ։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել են երեք մեծահասակի, դեռահասի և նորածնի մնացորդներ։ Բոլոր կմախքներին բացակայում էին վերջույթները:
«Հավանաբար սա այն ընտանիքն էր, որը թաղված էր գետնի տակ՝ Հերման Գյորինգի տանը», - գրում է Der Spiegel-ը:
Դեռևս հայտնի չէ, թե դրանք ինչ մնացորդներ են և ինչպես են դրանք հայտնվել Գյորինգի տանը։ Լեհաստանի դատախազությունը մտադիր է պարզել նրանց ծագումը, ինչպես նաև՝ արդյոք այդ մարդկանց սպանությունը կապ ունի նացիստների հետ։