ru24.pro
World News
Июнь
2023

Աշխարհի 50 լավագույն ռեստորանները. գերիշխում է Պերուն

0

Central ռեստորանը, որը գտնվում է Պերուի մայրաքաղաք Լիմայում, 2023 թվականի աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում զբաղեցրել է 1-ին տեղը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ինչպես նշվում է, ռեստորանի ճաշատեսակները արտացոլում են Պերուի լանդշաֆտի բազմազանությունը: Մթերքները ստանում են օվկիանոսի 15 մետր խորությունից և Անդերից՝ 4200 մետր բարձրությունից: Այսպիսով, համտեսի ճաշացանկը հիմնված է երկրի 15 էկոհամակարգերի վրա։ Central-ը բացվել է 2018 թվականին ամուսնական զույգի՝ շեֆ խոհարարներ Վիրխիլիո Մարտինեսի և Պիա Լեոնի կողմից։ Հրուշակագործ Մարիս Մեդինան պատասխանատու է խմորեղենի համար:

Լիմայում բացված այլ հաստատություններ նույնպես տեղեր են զբաղեցրել՝ 6-րդը (Maido), 28-րդը (Kjolle) և 47-րդը (Mayta): Ընդ որում, Kjolle-ն ևս ղեկավարվում է Պիա Լեոնի կողմից:

Աշխարհի 50 լավագույնների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Բարսելոնայի Disfrutar ռեստորանը, երրորդը՝ Մադրիդում գտնվող Diverxo-ն։

Մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ Դուբայի ռեստորաններն ընդգրկվել են 50 լավագույնների ցանկում՝ Trèsind Studio-ն զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ Orfali Bros Bistro-ն՝ 46-րդը։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Իսպանիայի Վալենսիա քաղաքում։

The post Աշխարհի 50 լավագույն ռեստորանները. գերիշխում է Պերուն appeared first on ԳԱԼԱ.