ru24.pro
World News
Июнь
2023

Հրշեջները մարել են Փարիզի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը․ 7 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է (տեսանյութ)

0

Չորեքշաբթի՝ հունիսի 21-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Փարիզի 5-րդ թաղամասի շենքում, որի մի մասը փլուզվել է։ Այս մասին գրել է France24-ը։

Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ 7 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, ևս 9 բուժվում է լուրջ վնասվածքներով:

Թաղամասում հրդեհ է բռնկվել, որը մարվել է․ ականատեսները նկարագրել են, որ հրդեհին նախորդող հզոր պայթյուն է լսվել՝ հավելելով, որ շենքի մի մասը փլուզվել է: 

 

Փարիզի ոստիկանության խոսնակ Լուբնա Ատտան ասել է, որ դեռ վաղ է հրդեհի աղբյուրը պարզելու համար և չի կարող հաստատել տեղեկություններ, որ դա գազի պայթյունի հետևանք է:

Փարիզի դատախազության տվյալներով՝ «շենք է բռնկվել ու մասամբ փլուզվել» Սեն-Ժակ փողոցում՝ Նոտր Դամ դյու Վալ-դը-Գրաս եկեղեցու մոտ։ Դատախազությունը նշել է, որ հայտնի չէ պայթյունի պատճառը։ 

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կոչ է արել մարդկանց խուսափել Սեն-Ժակ փողոցի շրջակայքից, որպեսզի չխանգարեն դեպքի վայրում իրականացվող աշխատանքներին:

 

Տեսանյութը Le Parisien-ի