Հուլիսի 21-ին Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը հայտարարություն են ստորագրելու, տվյալներ կան․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հուլիսի 21-ին Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը հայտարարություն են ստորագրելու, տվյալներ կան:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը․
«Մինչև Բրյուսել հայ ժողովուրդը պետք է իր «ոչ»-ի խոսքը ասի։ Արձակուրդ չենք գնալու։ Աշխարն այդ աօրը չի տեսնելու, որ Հայաստան ապրում է առօրյա անհոգ կյանքով։
Անհրաժեշտություն կա ժողովրդի անունից աշխարհին ասելու, որ Փաշինյանը որևէ լեգիտիմ իրավունք չունի հայտարարություն կամ փաստաթուղթ ստորագրելու, որով կասկածի տակ կդրվի Արցախի ճակատագիրն ու Հայաստանի ինքնիշխանությունը»,-նշել է Մանուկյանը։
Անրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովում Փաշինյանի ելույթին, Գեղամ Մանուկյանն ասել է, որ 3 ժամն այն մասին էր, թե ինչպես են «խեղճ հարիֆ» Նիկոլին խաբել նախկինները, բանակը, ՌԴ-ն, ԱՄՆ-ը։ Պատգամավորը չի լսել հստակ պատասխաններ, թե ինչու սկսվեց, ինչպես ընթացավ պատերազմը, որն էր պարտության պատճառը, ինչու և ինչպես ընկավ Շուշին։ Մանուկյանը կարծում է, որ այդ ամենը Փաշինյանին սպիտակեցնելու համար է, իսկ իրենք չեն մասնակցել նիստին պրոցեսն ակամա չլեգիտիմացնելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
