ru24.pro
World News
Июнь
2023

Վարդան Մինասյան. «Միգուցե Զախարյանը ցանկանում է կրկնել Կվարացխելիայի ուղին»

0

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» երկրորդ անգամ գլխավորած Վարդան Մինասյանը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տրանսֆերը հայկական ակումբ:

«Զախարյանի տեղափոխությունը Հայաստանի առաջնություն կարող է առաջ քայլ լինել նրա ապագայի համար: Նրա համար Հայաստանում խաղալն ուղղակի անիմաստ է։ Միգուցե նա ցանկանում է կրկնել վրացական ակումբի միջոցով «Նապոլի» տեղափոխված Խվիչա Կվարացխելիայի ուղին»,- Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:

22-ամյա Կվարացխելիան նախորդ տարվա մարտին Կազանի «Ռուբինից» տեղափոխվել էր Բաթումիի «Դինամո», որտեղից չորս ամիս անց համալրել էր իտալական գրանդի կազմը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր 20-ամյա Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:

The post Վարդան Մինասյան. «Միգուցե Զախարյանը ցանկանում է կրկնել Կվարացխելիայի ուղին» appeared first on ԳԱԼԱ.