Մենք կրել ենք մշակութային պարտություն, դա ավելի մեծ է, քան ռազմի դաշտի պարտությունը. Կարեն Ծատուրյան (տեսանյութ)
Ես բազմիցս ասել եմ, որ մշակութային պարտությունը շատ ավելի ծանր է նստում թե՛ պետության, թե՛ ժողովրդի վրա, բայց այդքան ակնհայտ չի: Պարտությունը որը ռազմի դաշտում է երևում է միանգամից, իսկ մշակութային պարտությունը երևում է տարիներ հետո:
Այս մասին Tert.am-ի հետ հետ զրույցում ասաց մշակութային գործիչ Կարեն Ծատուրյանը:
Ըստ Ծատուրյանի, մշակութային պարտություն կրած երկիրը կարող է երբեք չվերականգնվի, կամ դա տևի 100-ավոր տարիներ:
«Ես շատ եմ կարևորում մեր այդ պարտությունը, այն անբացատրելի պարտություն է իմ համար: Դա օտարածին մշակութային էլեմենտների ինտերվենցիան է հայ մշակույթի մեջ, դա մշակութային որևէ արժեք չունեցող արտահայտումների ընդունված լինելն է:
Այս պղտոր վիճակը, որ մշակութային կյանքում է տիրում, համարում եմ ավելի մեծ պարտություն, քան պարտությունը ռազմի դաշտում»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.
