ru24.pro
World News
Июнь
2023

Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալի պատվիրակությունը նաև այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, Արմավիրի ուսումնական կենտրոն

0

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Արմավիրի ուսումնական կենտրոն։

Հյուրերին մանրամասներ է ներկայացվել կենտրոնի պատմության, կառուցվածքի և գործունեության վերաբերյալ։ Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստման գործընթացին առնչվող հարցեր, ինչը նույնպես ուսումնական կենտրոնի առաջնահերթություններից է:

Ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային և առօրյային:

Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան է այցելում նաև Կանզասի նահանգապետ Լորա Քելին»,- ասված է հաղորդագրության մեջ: