ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի Հուսեին Ախունդովը դատապարտվեց 20 տարի ազատազրկման
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Որոշումը հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։
Ապրիլի սկզբին Հուսեյն Ախունդովն ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, որոնց հետագայում հայտնաբերել էին տեղի բնակիչները։
Ագշին Բաբիրովին արդեն իսկ դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։
The post ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի Հուսեին Ախունդովը դատապարտվեց 20 տարի ազատազրկման appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
