Երևանցու շահն ինձ համար առաջնահերթ է, քաղաքացիների հետ հանդիպումները՝ իմ աշխատանքի կարևորագույն բաղադրիչ. Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը իր էջում գրել է.
«Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումները միշտ համարել եմ իմ աշխատանքի կարևորագույն բաղադրիչ: Իմ շրջայցերը հաճախ օգտագործվում են վաղաժամ քարոզարշավի պիտակավորման համար: Երևանցու շահը ինձ համար առաջնահերթ է, և ես չեմ հարմարվելու այս թեմայի շուրջ ձևավորվող կեղծ մեդիա արշավին:
Որպես շրջայցերի արդյունավետության օրինակ՝ ներկայացնում եմ Կենտրոն վարչական շրջանում երևանցիների հետ հանդիպման արդյունքում արձանագրված խնդիրների մի մասը, որոնք տեղում արդեն իսկ ստացել են լուծումներ կամ լուծման ճանապարհին են»:
