ru24.pro
World News
Июнь
2023

Առաջնագծում որոշակի անդորր է ուկրաինական զորքերի կորուստների պատճառով․ Պուտին

0

Այժմ առաջնագծում «որոշակի անդորր է», քանի որ ուկրաինական զորքերն անձնակազմի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրել, ասել է Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24»-ի եթերում։

«Ռազմական գործողությունների որոշ տարրեր, իհարկե, կան՝ հրետակոծություն, հետախուզություն։ Սակայն ակտիվ հարձակողական գործողություններ չեն իրականացվում»,- ասել է ՌԴ  նախագահը։

Պուտինը նշել է, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերն, ըստ երևույթին, զբաղվում են մարտունակության վերականգնմամբ՝ միավորելով նոր ստորաբաժանումները բրիգադներից, որոնք լուրջ կորուստներ են կրել՝ փորձելով ճեղքել ռուսական պաշտպանությունը։