Սպիտակ տանն անցնում է Բայդեն֊Զելենսկի հանդիպումը
Քիչ առաջ Սպիտակ տանը մեկնարկել է նախագահ Բայդենի հանդիպումը Ուկարինայի առաջնորդի հետ, ով առաջին անգամն է արտերկիր մեկնել փետրվարի 24ից`ռուսական հարձակումից ի վեր:
Ընդունելով հյուրին` Բայդենն ասել է, թե Ամերիկայի ժողովուրդը «հպարտությամբ է աջակցում Ուկրաինային», և համերաշխ է նրա`«արդարացի խաղաղության հասնելու ձգտումների հետ»: Սպիտակ տան ղեկավարը վերստին դատապարտել է Ռուսաստանին` Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար, նշելով, թե Մոսկվան «ձմեռը դարձրել է զենք`սեփական նպատակներին հասնելու համար»:
Զելենսկին, իր հերթին, ասել է, թե իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել Սպիտակ տանը`շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին ու ժողովրդին`այդ ընդունելության ու Ուկրաինային ցուցաբերված աննախադեպ աջակցության համար:
Հանդիպումից հետո երկու առաջնորդները մամուլի ասուլիս կտան, ավելի ուշ Զելենսկին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում: